ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Ռուսաստանն է մեր «ելքը»

Ռուսաստանն է մեր «ելքը»
04.09.2013 | 12:36

«Մենք ընդհանրապես արտաքին քաղաքականություն ունե՞նք,- Մաքսային միությանը միանալու որոշման առնչությամբ irates.am-ի հետ զրույցում նախ այսպիսի հռետորական հարց հնչեցրեց Գուրգեն Եղիազարյանը` հավելելով,- չունենք, ու դրա մեղքը Սերժ Սարգսյանինն է, որովհետև արտաքին քաղաքականության առաջին պատասխանատուն նա է»: Այսուհանդերձ, Եղիազարյանն անձամբ կողմ է Ռուսաստանի հետ ցանկացած բարեկամական հարաբերությունների հաստատմանը: «Ռուսաստանի հետ ցանկացած բարեկամական քայլ մեր երկիրն այս վիճակից հանելու ելք է»,- ասաց մեր զրուցակիցը, իսկ հաճախ հնչող տեսակետի, թե սա վտանգում է մեր անկախությունը, առնչությամբ էլ վստահեցրեց. «Մեր անկախությունը վտանգված է այն պահից, երբ մենք ունենում էինք ոչ լեգիտիմ նախագահ: Այ հենց այդ պահից Հայաստանի անվտանգությունը վարկաբեկված ու խոցելի է դառնում: Մինչև Մաքսային միություն, մինչև այս ու այն, պետք է սկսենք առաջին քայլից` լեգիտիմ նախագահ ունենալ: Հետագայում ինչ կստորագրի, դա արդեն երկրորդական է: Երկու օր առաջ ամբողջ ՀՀԿ-ով ստորագրում էին ասոցացման պայմանագիրը, վաղը, եթե մի փաստաթուղթ ստորագրվի, որ ուրանում ենք Հայոց ցեղասպանությունը, չեմ զարմանա: Միգուցե մե՞նք ենք թուրքերին ցեղասպանության ենթարկել, այդ մարդկանց պիտի հարցնել»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ